Բարի գալուստ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ընդունելության առցանց հերթագրման համակարգ

Հերթագրվելու համար սեղմեք օրացույցի վրա` ընտրելով Ձեզ հարմար ազատ օրը և ժամը: Գրանցման հաստատումը կուղարկվի Ձեր էլ․փոստի հասցեին: Ինչից հետո Դուք կարող եք մուտք գործել համակարգ` օգտագործելով Ձեր էլ․փոստի հասցեն և գրանցման ժամանակ ստեղծած գաղտնաբառը: 

Պարտադիր լրացման ենթակա են.

անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տվյալներ, /օր, ամիս, տարի/ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և հյուպատոսական գործառույթի տեսակ:

Յուրաքանչյուր անձի համար անհրաժեշտ է անհատական հերթագրում (այդ թվում՝ ընտանիքի յուրաքանչյուր չափահաս կամ անչափահաս անդամի):

Գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճշգրիտ են մուտքագրել իրենց անհատական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր/ամիս/տարի) և ընտրել հյուպատոսական գործառույթի տեսակը։

Եթե չեք կարող հերթագրման օրը ներկայանալ, ապա խնդրում ենք չեղարկել ամրագրումը։ 

Ուշադրություն դարձրեք հատկապես հետևյալ ցուցումներին.

• Գործերը հանձնելիս, որպես կանոն, ներկայանում են անձամբ և ամրագրված ժամին.
• Ուշանալու դեպքում՝ (կազմակերպչական պատճառներից ելնելով) հնարավոր է չթույլատրվի Ձեր մուտքը դեսպանություն։ Այդ դեպքում,  անհրաժեշտ կլինի ձեռք բերել նոր պայմանավորվածություն.
• Ուղեկցող անձինք չեն կարող մուտք գործել դեսպանություն:

 

Loading...

 

ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար քաղաքացիների առցանց գրանցումը պարտադիր չէ: Խնդրում ենք էլեկտրոնային նամակով ([email protected]) նախապես դիմել դեսպանության հյուպատոսական բաժին, նշելով հեռախոսահամարը: Հյուպատոսական բաժինը շատ արագ կարձագանքի:

Հյուպատոսական բաժինը հեռախոսազանգերին պատասխանում է (hեռախոս` +49 30 40509116) , չորեքշաբթի, հինգշաբթի օրերին՝ ժամը 15:00-17:00

Հյուպատոսական հարցերի հետ կապված անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ էլ.փոստով՝ [email protected]: Խնդրում ենք գրել նաև Ձեր հեռախոսահամարը։

Դեպանության բանկային հաշվեհամարի տվյալներն են՝

IBAN: DE17 1007 0100 0298 8822 00

SWIFT (BIC): DEUTDEBB101

Deutsche Bank Berlin